Unlimited Plugins, WordPress themes, videos & courses! Unlimited asset downloads! From $16.50/m
Advertisement
  1. Code
  2. News

Հետաքրքրվա՞ծ եք Tuts+ Code-ի համար գրել

by
Length:ShortLanguages:

Armenian (հայերեն) translation by Astsal (you can also view the original English article)

Առաջին անգամ այս տարվա մեջ մենք փնտրում ենք ինստրուկտորներ մեր թիմին միանալու համար: Ավելի կոնկրետ, մենք փնտրում ենք նրանց, ովքեր ունեն խորացված գիտելիքներ Ruby, Rails, JavaScript և այլնում:

Ի՞նչ է պահանջվում ինստրուկտոր դառնալու համար Envato-ի նման կայացած կրթական ցանցում: Կախված ձեր ունեցած փորձից վերը նշված որևէ տեխնոլոգիաների ոլորտում, դա կարող է նշանակել մի շարք բաներ:

Ահա ներկայացնում ենք այն ամենը, ինչ փնտրում ենք և ինչ պետք է իմանաս մեր թիմին միանալու հայտ ներկայացնելու համար:

Պահանջվող հմտությունները

Նրանց համար, ովքեր մշտական ընթերցողներ են, դուք գիտեք, որ մեր նպատակն է Tuts+ Code-ում հրատարակել վեբ ծրագրավորման վերաբերյալ տեխնիկական նյութեր: Երբեմն, մենք ունենք ինստրուկտորների կարիքը տարբեր ոլորտներում:

Այս անգամ, մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ունեն խորը գիտելիքներ հետեևյալ կետերում.

  • Ruby
  • Rails
  • Laravel
  • HTML5
  • JavaScript (և հարակից հիմունքներ և գրադարաններ )

Անկախ նրանից, թե դուք մասնագետ եք, թե դա ձեր հոբբին է, մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր փորձված և ոգեշնչված են, ու պատրաստ են օգնել կրթել ուրիշներին:

Գրել բարձր որակի ուղեցույց

Եթե փնտրում եք խորհուրդներ, թե ինչպես գրել բարձր որակի ուղեցույցներ, ահա մի քանիսը.

  • Նայեք ձեր կատարած աշխատանքներին և դրանց ամենադժվար կողմերը: Ի՞նչ եք սովորել: Այս նյութը արդյոք լավն է հրատարակելու համար:
  • Վերանայեք ձեր էլեկտրոնային փոստը, արդյո՞ք որևէ մեկը ինչ-որ հարցեր չի տվել: Եթե այո, ապա աչք անցկացրեք ձեր պատասխանի վրա և օգտագործեք այն որպես մի նոր գաղափար:
  • Նայեք այն նյութերը, որոնք մի ժամանակ օգտագործել եք ուրիշներին ուսուցանելու համար, և նոր գաղափարներ քաղեք:

Իհարկե ավելի շատ կարող ենք թվարկել: Ավելին իմանալու համար, թե ինչ է նշանակում որակյալ ուղեցույց գրելը, տեսեք այստեղ:

Որքա՞ն կարող եք վաստակել

Ամենակարևոր հարցերից մեկը, որ հետաքրքրում է ամեն մի ինստրուկտորի. «Որքա՞ն եմ վճարվելու»:

Այն թեմաները, որոնք մենք ենք փնտրում, վճարման սակագները սկսվում են 250 ԱՄՆ դոլարից մեկ հոդվածի համար: Առաջարկում ենք 60 ԱՄՆ դոլլար կարճ խորհուրդների համար: Մենք նաև պատրաստ ենք քննարկելու սակագները ավելի բարձր պրոֆիլի հեղինակների և մանկավարժների համար:

Ավելին, եթե դուք հերթական ինստրուկտոր եք, ով հետևողական է վերջնաժամկետներին, ապահովում է բարձր որակի բովանդակություն, և հետևում է ընթերցողների մեկնաբանություններին, ապա դուք կարող եք վաստակել ավելի շատ, շարունակելով աշխատել մեզ հետ:

Դիմեք ինստրուկտոր դառնալու համար

Այցելեք այս էջը դիմելու համար, բայց նախքան դիմելը, խնդրում ենք նկատի առեք հետևյալը.

  • Ինչպես նշել էինք, մենք փնտրում ենք նրանց ովքեր ունեն վերը նշված լեզուների և տեխնոլոգիաների խորը գիտելիքներ:
  • Մեզ պետք են այնպիսի ծրագրավորողներ, ովքեր գրելու փորձ ունեն: Անկախ ամենինչից, մենք վերանայելու ենք ձեր հոդվածը, այսպիսով այն կհամապատասխանի մեր ստանդարտներին:

Թե ի՞նչ ինֆորմացիա է հարկավոր դիմելու համար

  • Ձեր անունը
  • Հակիրճ հատված ձեր մասին և թե ինչու եք համապատասխանում այս պաշտոնին
  • Որևէ հոդվածի հղում, որը ստեղծել եք, օգնել եք ստեղծել կամ հավանել եք
  • Երկու գաղափար ուղեցույց ստեղծելու համար, որ կուզեիք գրել մեզ համար
  • Օրինակներ ձեր կատարած աշխատանքներից. կցված նկարներ կամ հղում դեպի ձեր պորտֆոլիո

Նշենք, որ նամակները, կազմված ընդամենը մի քանի նախադասությունից կամ առանց հոդվածների համար նախատեսված գաղափարների,կանտեսվեն: Մեզ անհրաժեշտ են ոգևորված ինստրուկտորներ ոգևորված ընթերցողներին ուսուցանելու համար:

Դիմումները վերցվում են «Առաջինը եկավ, առաջինը մատուցվեց» սկզբունքով: Դրանք պետք է ներառեն ձեր ունեցած փորձը, ինչպես նաև գաղափարները, որոնք ունեք հոդվածների համար:

Չնայած այն բանին, որ հոդվածի տրամադրումը չի երաշխավորում հեղինակային իրավունքի պահպանում, դա թույլ կտա մեզ խոսել ձեզ հետ ձեր պոտենցիալի մասին, մեզ գրելու համար:

Այսպիսով, անհամբեր սպասում եմ ձեզ, թե ինչ կդնեք սեղանին, որպեսզի օգնեք մեզ:

Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Looking for something to help kick start your next project?
Envato Market has a range of items for sale to help get you started.